copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:16 23-08-2023

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:

ԿԲ-ից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկվել են շրջանառու թղթադրամների և մետաղադրամների մի քանի շարքեր, ինչպես նաև դրամանիշերի այլ տեսակներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների շրջանում՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ:
«Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:

ՀՀ դրամանիշերն արտադրվում են պաշտպանված տպագրության ու դրամահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և համապատասխանում են որակի ու պաշտպանվածության միջազգային չափորոշիչներին։

ՀՀ թղթադրամներն ու մետաղադրամները, արտադրության որակի և գեղարվեստական ձևավորման բարելավմանն ուղղված մշտական և համակարգված աշխատանքի շնորհիվ, հեղինակավոր միջազգային դրամագիտական մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների և բարձր գնահատանքի»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր