Ներքին 2 տարի առաջ - 12:30 22-08-2023

Նոր կադրեր Հակարիի ապօրինի անցակետից

Ադրբեջանական լրատվամիջոցները Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում են Արցախից դուրս եկող քաղաքացիները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցները։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որ 7 բուժառուներ ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեկ Լաչինի միջանցքով Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ էին տեղափոխվել Հայաստան։