copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:00 24-04-2026

Հայ-թուրքական կարգավորումը կախված է նախապայմաններից, ոչ թե անցակետից

Մերի Հակոբյան

Լրագրող

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկու հիմնական նախապայման ունի՝ ցեղասպանության հարցում Երևանի կրավորական դիրքորոշումը և Ադրբեջանի պահանջների կատարումը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով թուրքական աղբյուրների հրապարակումներին, ըստ որոնց Ալիջան սահմանային անցակետի «վերաբացման» աշխատանքները մոտենում են ավարտին։

Նահապետյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է, որ անցակետի տեխնիկական պատրաստվածությունն ավարտվի, սակայն դա դեռ չի նշանակում, թե հայ-թուրքական սահմանը լիարժեք բացվելու է։

«Եթե գործընթացը գնում է դեպի իր տրամաբանական ավարտը, ապա դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանները կյանքի են կոչվում։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների խիստ կրավորական, երբեմն նաև մերժողական կեցվածքն է։ Այսօրվա ուղերձում էլ ակնհայտ էր, որ «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործվում էր «մեծ եղեռն» ձևակերպումը»,- նշեց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ երկրորդ կարևոր նախապայմանը Ադրբեջանի պահանջների կատարումն է։

«Եթե Ադրբեջանի պահանջները չկատարվեն, որևէ համաձայնագիր չի ստորագրվի։ Այս երկու պայմաններն արդեն երկար տարիներ շրջանառվում են որպես Թուրքիայի քաղաքական գիծ Հայաստանի նկատմամբ»,- ասաց Նահապետյանը։

Նա ընդգծեց, որ Ալիջան անցակետի հնարավոր բացումը նախընտրական «նվեր» դիտարկելն առաջնային չէ, քանի որ խնդիրը շատ ավելի խորքային է։

«Անցակետը կբացվի, թե չի բացվի՝ դա երկրորդական է։ Հայաստանի քաղաքացիները վաղուց օդային ճանապարհով մեկնում են Թուրքիա՝ զբոսաշրջության, բիզնեսի և այլ նպատակներով։ Այսինքն՝ որոշ կապեր առանց դիվանագիտական հարաբերությունների էլ գոյություն ունեն»,- նշեց նա։

Նահապետյանի խոսքով՝ ներկայիս գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ ներքաշվում է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական, հաղորդակցային ու քաղաքական ազդեցության դաշտ։

«Որ գործընթաց կա՝ ակնհայտ է։ Թե դա ինչ փուլում է և ինչ վերջնական արդյունք կունենա, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը