Ներքին 2 տարի առաջ - 15:15 18-08-2023

Կապանի օդանավակայանի գլխին գաղտագողի համաձայնությամբ 2020 թ․-ի դեկտեմբերից ծածանվում է Ադրբեջանի դրոշը․ Գեղամ Մանուկյան

Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ոչ սյունեցի մեր հայրենակիցներից քանի՞սը գիտի կամ տեսել է, որ նրա վայրէջք կատարած օդանավակայանի գլխին, գաղտագողի համաձայնությամբ 2020 թվականի դեկտեմբերից ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

Նիկոլի ժամանումից մի քանի ժամ անց արդեն ՀՀ սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ադրբեջանցին մոտեցել է օդանավակայանին ու կրակ բացել դրա ուղղությամբ։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ չի եղել պատասխան կրակ, ու հայ սահմանապահներն ադրբեջանցիներին միայն «քնքշորեն» հորդորում են «պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Դեռ ավելին՝ պատրաստ են այդ հարցում էլ համագործակցել։ Հիշեցնեմ, որ ՀՀ սահմանապահ զորքն արդեն մի քանի ամիս հրամանատար չունի։

Սա է այս իշխանության խոստացած ապագան էլ, խաղաղությունն էլ, երբ անգամ սեփական տարածքն ես զլանում ոտնձգություններից պաշտպանել։
Սրանք վաղուց արդեն քայքայել են անվտանգային ու պաշտպանական համակարգերը։ Սրանք շարունակում են նույն ավերը։

Թիկնազորով շրջափակված, թերեւս ադրբեջանցիների հետ նախապես համաձայնեցրած հեշտ է վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, բայց այս պայմաններում ո՞վ է ապահովելու անվտանգությունը, եթե նույնիսկ ոտնձգությանը համարժեք պատասխան չի տրվում», - գրել է նա` գրառմանը կից հրապարակելով նաև լուսանկար և տեսանյութ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել