copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:30 18-08-2023

Նոր ուսումնական տարին կսկսվի դասագրքերի պակասով

2023-2024 ուսումնական տարվանից ՀՀ պետական դպրոցներում ներդրվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ ԿԳՄՍՆ-ն նախապես հայտարարել էր, որ ՀՊՉ-ն կներդրվի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում, կազմվել էին առարկայական ծրագրեր, սակայն շուտով պարզ դարձավ, որ չափորոշիչն այս տարի չի ներդրվի 10-րդ դասարանում։

Մայիս ամսից սկսած՝ այդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստվեցին, սակայն ինչքան մոտենում է ուսումնական տարին, այնքան նորանոր խնդիրներ են առաջանում։

Նախ պարզվեց, որ ռուսաց լեզվի դասագիրք չկա։ Նախարարությունը օրերս հրապարակեց երաշխավորված դասագրքերի ցանկը, սակայն այդտեղ բացակայում էր ռուսաց լեզվի դասագիրքը։ Առարկայի ուսուցիչների անհանգստությանն ի պատասխան՝ ԿԶՆԱԿ-ից պատասխանում են, թե նախարարությունը կապահովի անհրաժեշտ նյութերով՝ իր վրա վերցնելով նաև նյութերի՝ անհրաժեշտ քանակով բազմացման հարցը, ինչը պակաս արժանահավատ է թվում։ Խնդիրն այն է, որ նախկին դասագրքերով ուսուցումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ առարկայական ծրագրերը չեն համապատասխանում։ Ստացվում է, որ ուսուցիչը պարտավորվում է ապահովել ՀՊՉ-ի և ԱԾ-ի կատարողականը՝ ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ նյութեր, այդ թվում՝ մեթոդական ցուցումներ։

Նմանատիպ խնդիր կա նաև 5-րդ դասարանում ներդրված «Իմ հայրենիքը» առարկայի դեպքում։ Oragir.News-ի տեղեկություններով՝ այս առարկայի դասագիրքը նախապես հրապարակվել էր, սակայն հանվել է ցանկից, քանի որ մյուս դասագրքի հեղինակը, որը չի ընտրվել, մրցույթի արդյունքների հետ համաձայն չէ, ուստի այդ արդյունքները վիճարկվում են նախարարությունում։ Այս մասին դպրոցները գրություն են ստացել օրերս։

Որոշակի դժվարություն է առաջացել նաև դասագրքերի ընտության հարցում։ Որոշ առարկաներից մրցույթում հաղթել են մի քանի դասագրքեր, սակայն կարծես թե դպրոցները այդքան էլ ազատ չեն դասագրքի ընտրության հարցում։ Մեր տեղեկություններով՝ որոշ դպրոցների ուղղորդում են՝ որ դասագիրքն ընտրեն։

Ստացվում է՝ ուսումնական տարին պետական դպրոցներում կսկսվի անպատրաստ վիճակում։ Սրան գումարվում է նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների կրճատումը։ Կրթության՝ առանց այդ էլ տապալված գործընթացը ՀՀ դպրոցներում շարունակում է իր սրընթաց վայրէջքը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր