Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:51 17-08-2023

Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի ՀՀ ղեկավարը․ Արա Պապյան

ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մենք հսկակայական աշխատանք ենք տարել, որոնց մասին դուք տեղյակ եք, որոշ բաների ականատես եք եղել, օրինակ՝ հունիսի 21-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումներին՝ նվիրված Արցախի իրավիճակին, որը ԱԺԲ-ի նախաձեռնությամբ էր։ Բայց կան նաև շատ բաներ, որոնց մասին դեռևս տեղյակ չեք, կան բաներ, որոնց մասին ընդհանրապես տեղյակ չեք լինի, բայց արդյունքները կտեսնեք»,- այս մասին հայտարարեց Արա Պապյանը։

Նա նշեց, որ պայքարը ունի տարբեր դրսևորումներ, և եթե այն ակնհայտ չէ, դա չի նշանակում, որ այդ պայքարը չկա։

«Մենք սկսում ենք մեր հրապարակային պայքարը, որովհետև հաշվի առնելով տարբեր զարգացումներ՝ գտնում ենք, որ հիմա ճիշտ պահն է վճռորոշ, վճռական վերջին փուլին թևակոխելու։ Ինչքան կտևի այս փուլը՝ օրեր, թե շաբաթներ, միգուցե ամիսներ, բայց ես կարող եմ մի բան ձեզ վստահորեն ասել, որ այս փուլը պսակվելու է հաղթանակով, այն է՝ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի ՀՀ ղեկավարը, որովհետև նա չի կարողանում երկիրը այս վիճակից դուրս բերել»,-ասաց նա։

Պապյանը կարծում է, որ Անվտանգության խորհրդում երեկ տեղի ունեցած քննարկման մասին կարծիքները մեծ մասամբ կողմնակալ են, որովհետև այնպես են ներկայացնում, թե իբր ԱԽ-ում ձեռքը պետք է խփեին սեղանին և ասեին, թե սուրը վերցնում ու հարձակվում ենք Ադրբեջանի վրա, և եթե դա չի արվել, ուրեմն նիստը ձախողվել է։

Քաղաքագետը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Ֆրանսիան երեկ վստահ հանդես եկան Լաչինի միջանցքը անմիջապես և առանց նախապայմանների բացելու օգտին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել