copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:08 12-08-2023

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել ևս 4 կուսակցություն. ԿԸՀ

Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։ Հայտնում են ԿԸՀ-ից:

Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, այս պահի տվյալներով առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։

Առաջադրման ավարտին մնաց 1 օր: