copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:15 03-08-2023

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման գործընթացը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն¬ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։

Հիշեցնենք, որ առաջիկա ընտրություններում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կգլխավորի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մանե Թանդիլյանն է։

Ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել նաև բազմաթիվ այլ կուսակցություններ և քաղաքական գործիչներ։

Խորհրդարանական ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ հայտարարություն դեռ չի արել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել էր Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին