copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:00 10-08-2023

Արցախում 20 լիտր բենզինն արժե 70.000 դրամ

«Կարտոֆիլ ենք ուտում, լոբի ենք ուտում, մեկ էլ 10-20 կիլո բրինձ-մակարոն ունենք, սկզբնական շրջանում էինք առել, դա ենք ուտում, դրանով յոլա գնում։ Եթե միս վաճառող է լինում մեկ-մեկ էլ միս ենք ուտում, բայց օրինակ խոզի մսի կիլոն 6000 դրամ է, ոչ բոլորն են կարողանում գնել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչը։

Նրա խոսքով՝ ով ինչով կարողանում տեղաշարժվում է՝ էշով, ձիով, բենզին գտնելու դեպքում էլ գյուղերից բանջարեղեն են բերում, սակայն բենզինի գինը շատ թանկ է․

«20 լիտր բենզինը 60-ից 70․000 դրամ արժի, շատ դժվար ենք գտնում, բայց մեկ-մեկ ճարվում է։ Մթերային խանութները հիմնականում փակ են, բայց, եթե բաց են լինում բացի մթերքից ուրիշ բաներ էլ են վաճառում՝ ով ինչ ունի»։

Արցախցին նշեց, որ դեղատներում էլ շատ քիչ քանակությամբ դեղեր կան, իսկ մանկական սնունդը ամբողջովին սպառված է։

«Գիշերը 2-ին, 3-ին գնում ենք փռերի մոտ կանգնում ենք, 150-160 հոգանոց հերթ է լինում, սպասում ենք հերթը հասնի, որ 2-3 հատ հաց առնենք։ Ծխախոտ էլ չկար, երեկ բերեցին, գնացինք մեր անձնագրերով մարդա մի տուփ ստացանք, 550 դրամ արժեր»,- պատմում է նա։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Արցախում նաև ծաղիկներն են վերջացել, և հարսնացուների համար նախատեսված ծաղկեփնջերը պատրաստում են թփերի վրա աճող ծաղիկներից։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ