copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:27 29-02-2024

Ինչու է Ռուսաստանում, Բելառուսում բենզինն անհամեմատ էժան. Գեղամ Գեւորգյանի բացատրությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց ՄՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյան, թե ինչու է Հայաստանում բենզինը ԵԱՏՄ երկրների համեմատությամբ թանկ։

ՄՊՀ նախագահի թեկնածուն պարզաբանեց՝ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում. «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ, օրինակ, 500 դրամանոց ապրանքը, լինի դա բենզին թե շաքար, 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորման, որը աշխարհի ամենալավ բանը չէ, և մենք դա չենք խրախուսում»:

Իսկ թե ինչու է բենզինի գինը տատանվում, նշեց՝ պատճառն այն է, որ ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում:

«Բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում ենք: Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ՝ մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ