copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:22 06-08-2023

Լոռու մարզում ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze-ն ու Vaz 21-04-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze եւ Vaz 21-04 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել հերթապահությունից հրշեջ-փրկարարական ջոկատ մեկնող Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու ​օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը, տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Բժիշկները, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին: Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ով վթարի հետ կապ չի ունեցել, նույնպես վատացել է, և նրան ևս Սպիտակի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով,​ թե Շիրակամուտում եմ ապրում, արդեն լավ է զգացողությունս, կարգավորեցիք, կգնամ տուն:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել 04-ի գազաբալոնը եւ վիրավորներին պատգարակով մոտեցրել շտապօգնության​ ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը 04-ի վարորդն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան