copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 04-08-2023

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոն

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոն, որն իր աջակցությունն է ստանում Ֆրանսիայի Վիեն քաղաքի կողմից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Կենտրոնը Ֆրանկոֆոնիայի հիմնասյուներից է Սյունիքի այս քաղաքում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։

Գորիսի ֆրակոֆոնիայի կենտրոնում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ գործում է ասեղնագործության արհեստանոց, որը լրացուցիչ եկամտի աղբյուր է մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար: