copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:59 02-08-2023

Տղամարդը անսթափ վիճակում հասել է Ստեփանակերտի հրապարակ և հրացանով կրակել՝ իր սոված երեխայի համար հաց պահանջելով

Ֆեյսբուքի արցախցի օգտատերերից մեկը գրել է․

«Առավոտյան 5:30 երեխայիս կերակրելիս լսեցի կրակոցներ, վախեցած արթնացրի ամուսնուս ՝ թուրքը կրակում է...

Տղաս նորից խաղաղ քնեց, իսկ մենք՝ վախը սրտներում, փորձեցինք ինչ-որ բան գտնել համացանցում: Իհարկե կապի բացակայության պատճառով ոչինչ չկարողացանք գտնել և մնում էր սպասել:

Ժամեր անց պարզ դարձավ, որ այս անգամ Փառք Աստծո թուրքը չէր: Տղամարդը անսթափ վիճակում հասել էր հրապարակ և հրացանով կրակ բացել.

-Հաց տվեք տանիմ խոխաս օտե:

Սկզբից անկախ ինձնից կշտամբեցի նրան՝ այս պայմաներում մարդկանց անտեղի վախեցնելու համար, բայց այս՝ գրեթե 8 ամիսների ընթացքում առաջին անգամ չկարողացա զսպել արցունքներս:
Պատկերացնու՞մ եք՝ երևի երեխան սոված է քնել...Պատկերացնու՞մ եք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակում պիտի լինես, որ գիշերը խմես, հրացանը վերցնես և գնաս հրապարակ...

Եվ ինքը չէ վատ հայր, որ հաց չի կարողացել գնել, այլ պարզապես հաց չկա: Մարդիկ կիլոմետրով առավոտից իրիկուն, ամբողջ գիշեր հերթ են կանգնում, բայց դատարկաձեռն վերադառնում տուն: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ խանութներում սննդի բացակայության պատճառով շատ տներում միակ սնունդը սովորական հացն է մնացել, որը ևս այժմ շատ դժվար է գտնել...

Դիալեզով հիվանդը, ով դեղերի բացակայության պատճառով պետք է շտապ տեղափոխվի բուժման Երևան, հրաժարվում է, պատճառաբանելով որ ավելի լավ է մեռնի սեփական հողում, քան գերության մեջ հայտնվի...

Հղի կինը կորցնում է իր 7 ամսական երեխային՝ թերսնուցման, սթրեսսի և լարվածության պատճառով: Միգուցե եթե վառելիք գտնվեր ավելի վաղ կհասներ հիվանդանոց, և կհասցնեին փրկեին բալիկին...Ավաղ...

Հիվանդանցում պառկած հարազատին սնունդ հասցնելու համար մարդիկ ստիպված են ոտքով արևի տապին հասնել քաղաքի մի ծայրից մյուսը՝ շատ անգամ չիմանալով, թե ինչ տանեն ուտելու, խանութներում ոչինչ չկա, ՈՉԻՆՉ, բացառությամբ տեղական որոշ բանջարեղենի և մրգի, որոնք այնքան թանկ և քիչ քանակության են, որ հերթ կանգնելն էլ անօգուտ է:

Եվ սրանք եզակի դեպքեր չեն ու ամեն ինչ դեռ առջևում է, ցավոք:

Այս ութ ամիսների ընթացքում անընդհատ փորձել եմ ինքս ինձ ուժ տալ և դրական կողմեր գտնել այս ամենում. ավելի հեշտ է որ այստեղ եմ, հարազատներիս մոտ, քան հեռու, լիության մեջ, ապահով և անվտանգ,բայց ամեն դեպքում հեռու...

Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը, մարդիկ գժվում են անճարությունից:

Անկեղծ ասած՝ էլ դիմանալու չի...»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը