copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:47 25-11-2024

Երևանում անչափահասը հրացանով մի քանի անգամ կրակել է կարի արհեստանոցի վահանակին. shamshyan.com

Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր:

Նույն օրը ժամը 19։50-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Երևանի 21-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։00-ից մինչև ժամը 15։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը «Տիրի» նմանվող հրացանով կրակել և վնասել է իրենց արհեստանոցի վահանակը:

Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 16-ամյա Ա․ Բ․-ն, ով նույն օրը Սարյան փողոցի 31 հասցեի մոտից ձերբակալվել բերվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։20-ի սահմաններում «Տիր» հրացանով 5 անգամ կրակել է նշված արհեստանոցի վահանակին:

Դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում