copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:10 01-08-2023

ՔՊ-ականները սպասում են Դավիթ Տոնոյանին, նրան հարցախեղդ կանեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն:

Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել ու անհրաժեշտ ցուցումներ ստացել: Ինչպես մեր ՔՊ-ական աղբյուրներն են փոխանցում, հրահանգներն իջեցվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից. կարելի է ասել՝ հարցերը գրել, տվել են ՔՊ-ականներին, նրանց մնում է միայն կոշտ ու սուր տոնով դրանք ուղղել ՊՆ նախկին նախարարին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին լավ նախապատրաստել է ՔՊ-ականներին, ասել է, որ հարցախեղդ անեն Դավիթ Տոնոյանին, կոշտ հարցեր ուղղեն նրան: Տեղեկացանք նաեւ, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ