Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:49 29-07-2023

Մեր դժբախտությունների պատճառը մեր տարանջատումն է, սև-սպիտակի բաժանումը․ Արշակ Սադոյան

Տեղի է ունեցել «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հիմնադրած՝ Կամավորականների, աշխարհազորայինների և պահեստազորի կամավորականների միավորման հիմնադիր ժողովը։

«Այստեղ բոլորն անհանգստացած են այս ողորմելի վիճակի համար և փորձում են մի ելք գտնել, որ մեր ժողովուրդը, մեր երեխաների ապագան չկործանվի։ Կա այդպիսի ելք, և այդ ելքի մեջ իհարկե առաջինը՝ ազատվել հիմարներից, դավաճաններից, պետության այն ղեկավարներից, որ կորուստ են բերում»։ Իր ելույթում ասաց քաղաքական գործիչ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։

«Իրոք, մեր փրկությունը միայն մեր համախմբման մեջ է։ Մեր դժբախտությունների պատճառը մեր տարանջատումն է, մեր փոխադարձ մեղադրանքներն են, սև-սպիտակի բաժանումը և այլն։ Ժամանակն է, որ կարողանանք հրաժարվել և ազատվել այն անձանցից և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից, որոնք միայն ու միայն մի բան են անում՝ տարանջատել, բաժանել, որ այդ բաժանումով մնան իշխանության»,-ասաց Սադոյանը։

Քաղաքական գործիչը առաջարկեց ձևավորել դաշինքներ, քանի որ միայն միավորումով և համատեղ ուժերով կարելի է հասնել նպատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել