Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:31 29-07-2023

«ՀայաՔվե»-ին 4-րդ շաբաթվա դրությամբ միացել է 54․800 քաղաքացի

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ամփոփում է իր գործունեության 4-րդ շաբաթվա արդյունքերը։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ իշխանությոան հուսահատ ճիգերը միայն հակառակ արդյուքն են տվել, քանի որ այս շաբաթ գրանցվել է ռեկորդային արդյունք։

«Մեր պետության ինքնիշխանության, մեր սահմանադրական կարգի պաշտպանության, մեր արժանապատվության համար սկսված այս շարժումը այլևս անկասելի է։ Իշխանության բոլոր հնարքները և անգամ օրենքից դուրս բոլոր հնարքները հակառակ արդյունքն են ցույց տալիս։ Մեր քաղաքացիների աճող աջակցությունը ցույց է տալիս, որ իշխանությունների բոլոր հնարքները ձախողվել են»,-ասաց Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում «ՀայաՔվե»-ին միացել են 16․000-ից ավելի քաղաքացիներ, որը ռեկորդային արդյունք է նախորդ բոլոր 4 շաբաթների մեջ։ Արդյունքում «ՀայաՔվե»-ին միացել է 54․800 քաղաքացի, որոնցից 24․640-ը՝ Երևան քաղաքում, 29․380-ը՝ ՀՀ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային քվեարկության միջոցով։

Հիշեցնենք, որ նախաձեռնությանն անհրաժեշտ էր առնվազն 50․000 ստորագրությունը առաջին փուլի նպատակների իրագործման համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր