copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:05 28-07-2023

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ավելի վաղ նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Խուդանյանը երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում ևս Խուդանյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Նշենք՝ Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր. Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան նաև Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գևորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), պահեստայիններ են Աշոտ Մովսիսյանը և Վազգեն Գրիգորյանը (+109 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մ23 տարեկանների հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ, պահեստային), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ +87 կգ)։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը