Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:31 27-07-2023

«Սազում ա՞»․ Ալեն Սիմոնյանը շոփինգ է անում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է «ցրել գաղջ մթնոլորտը»։

Խորհրդարանի ղեկավարը Instagram-ի իր էջում ակնոցով լուսանկար է հրապարակել՝ հետևորդներից հարցնելով սազո՞ւմ է արդյոք նոր ակնոցը։

«Այսօրվա դրությամբ սենց փոստ դնելը մեղմ ասած չի սազում երկրի Ազգային ժողովի նախագահին»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։

Ընդգծենք, որ մեկնաբանությունները հիմնականում մաղված են, գերակշռում են «այո, սազում են» և նմանատիպ գրառումները։

Հիշեցնենք, որ Սիմոնյանն օրերս աշխատանքային այցով գործուղվել էր Փարիզ, ապա դստեր հետ լուսանկարներ էր հրապարակել Դիսնեյլենդից, ինչը նույնպես առաջացրել էր օգտատերերի քննադատությանը։

Ամենից շատ դիտված