copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:02 26-07-2023

Լուրեր են տարածվում Արցախի ԱԺ նախագահի հրաժարականի մասին

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հրաժարական է տվել պաշտոնից։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Թովմասյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի հետ։ Նա նշեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության։

«Նման լուրեր ես էլ եմ լսել, բայց այս պահին Երևանում եմ և լուր չունեմ»։

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ եթե դա տեղի ունեցածը փաստ լիներ, արդեն հայտնի կլիներ դա։

Հարցին, թե արդյոք քննարկվել է հարցը, և եթե ցանկություն է հայտնել, որն է պատճառը, Հակոբյանն ասաց, որ նման դեպքերում դասական մոտեցում կա․ «Առողջական խնդիրներով են, չէ՞, պարտճառաբանվում»։

Հարցրինք, թե արդյոք վերջին ելույթում ունեցած հայտնի վրիպումն է իրական պատճառը, նա պատասխանեց, որ տեղյակ չէ։

«Այդ հարցին կարծում եմ պետք է պատասխանի պարոն Թովմասյանը կամ գուցե իր թիմի անդամները, որովհետև նման որոշումները մեկ մարդու որոշմամբ չի լինում»։

Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի:

Տեղեկություններ կան, որ հրաժարականի մասին Թովմասյանը կհայտարարի հենց ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ