Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 28-12-2024

Փաշինյանի վերջնական թեստը, Սրբազանի ուխտը, Գիլոյանի հրաժարականի որոշումը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանն իրազեկեց, որ իր քովիդի թեստի պատասխանը վերջապես և վերջնականապես բացասկան է: Կառավարության ղեկավարը քովիդով վարակված լինելու պատճառով չէր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցելու։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը նա բոյկոտեց, իսկ ԵԱՏՄ գագաթաժողովին մանակցեց տեսակապով։
ԼՈՒՐ-2

«Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ Ամանորը դիմավորելու է Եռաբլուրում։ «Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում՝ մեր նահատակ հերոսների հետ, որպեսզի վերահաստատենք մեր ուխտը իրենց առջև՝ միտված մեր կյանքի հաղթանակին։ Հաղթողների հետ ենք մենք կնքելու մեր ուխտը: Մաղթում եմ, որ մենք իրենց արժանի լինենք, և 2025 թվականը դարձնենք իրենց երազանքը և հաղթանակն իրենց վերադարձնելու ժամանակահատվածը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

ԼՈՒՐ-3
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հերքել է, որ հրաժարական է տվել, սակայն նշել, որ նման մտադրություն ունի։ «Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել եւ շարունակում եմ պաշտոնավարել որպես ԿԳՄՍ փոխնախարար: Միտք ունեմ հրաժարական տալու»,- ասել է Գիլոյանը՝ նշելով, որ վերջնական որոշում կկայացնի Նոր տարուց հետո։ Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 29-ին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան