Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:22 26-07-2023

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանությունը

Հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան կունենա: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում։

Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց վիճակահանության հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում:

Վիճակահանությանը մասնակցել է 2559 հանրային ծառայող: Հավակնորդների մեծ թվով պայմանավորված՝ առցանց վիճակահանությունն անցկացվել է երկու օրվա ընթացքում և ուղիղ եթերով հեռարձակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում: Շահող մասնակիցներն այդ մասին ավտոմատ ծանուցում են ստացել:

Առաջիկա օրերի ընթացքում բնակարան չշահած մասնակիցների կատարած կանխավճարները վերադարձվելու են նախնական հայտում նշված հաշվեհամարներին՝ առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Իսկ շահող մասնակիցներն աշխատանքային 30 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ստանալու են գնման իրավունքի պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա): Գործընթացը բավականին պարզեցվել է. հանրային ծառայողները փաստաթղթի առանձնացված դաշտերում պարզապես պետք է լրացնեն իրենց տվյալները և նշեն՝ վճարման ու բնակարանը ներքին հարդարմամբ կամ առանց հարդարման ձեռք բերելու նախընտրած տարբերակը, սքանավորեն և էլեկտրոնային եղանակով ուղարկեն կոմիտե:

Օֆերտան ստանալուց հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել առաջին փուլով նախատեսված վճարումները՝ բնակարանի արժեքի 10%-ի և ավտոկայանատեղիի արժեքի 20%-ի չափով:

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: Ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին