Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:48 24-07-2023

ՄԱԿ-ում Արցախի իրավիճակի մասին տեղեկատվության պակաս կա

ՄԱԿ-ում պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում Արցախում, բայց տեղեկատվությունը ադրբեջանական կողմից մշտապես մանիպուլացվում է ու մերժվում է տարատեսակ մեթոդներով։ Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ հանադիպումից հետո գրասենյակի դիմաց հավաքված երիտասարդների հետ զրույցում ասաց «Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։

«Մենք պետք է պարբերաբար աշխատանք իրականացնենք, սա պետք է լինի մեր տնային աշխատանքը։ Մենք պետք է հավաքագրենք ճշգրիտ ու անհերքելի փաստեր Արցախից իրավիճակի մասին ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով փորձենք այդ տեղեկատվությունը հասցնել գլխավոր գրասենյակ, որպեսզի ադրբեջանական կողմը դրանք չկարողանա հերքել»։

Նա նաև նշեց, որ Նիլս Սքոթը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու հետևողականորեն ներկայացնում է այն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին, նա նաև վստահեցրել է, որ որպես քաղաքականապես չեզոք կառույց՝ ՄԱԿ-ը նպատակ ունի հնարավորինս հավաստի փաստական տեղեկատվություն հավաքագրել, ինչը սովորաբար իրականացնում են կոնֆլիկտային գոտիներում գործող իրենց գրասենյակների կողմից, ինչպիսին, ցավոք, Արցախում գոյություն չունեն։ Այս առումով, նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախից հավաստի փաստական տեղեկատվություն հավաքելու ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցելու գործում՝ որպես հավելյալ վստահելի աղբյուր։

Սքոթը նաև պատրաստակամություն է հայտնել քաղաքացիների հետ փոխադարձ հանդիպումները շարունակական դարձնել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել