Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:27 22-12-2022

Ադրբեջանը հիմա դժվար իրավիճակի առաջ է կանգնած․ ո՛չ ՄԻԵԴ-ում, ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ-ում նրան չեն հավատում․ փորձագետ

Ադրբեջանը ստիպված կլինի կատարել ՄԻԵԴ որոշումը՝ հումանիտար նպատակով Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

«Այդ պահանջները կկատարի, բայց ճանապարհն ամբողջությամբ չի բացի։ Դա կանի հատուկ դեպքերում միայն։ Այսինքն, ՄԻԵԴ-ը նրան (Ադրբեջանին-խմբ) տվել է հնարավորություն՝ իմիտացիա անելու։ Բայց դա անելով արդեն կընդգծվի, որ այստեղ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ։ Որովհետև, եթե Ադրբեջանը հիմա ասում է՝ ես գործ չունեմ, այնտեղ ինչ-որ մասնավոր խմբեր են հավաքվել, ու նրանք են որոշում, հիմա ՄԻԵԴ-ի որոշումը ստիպված պետք է կատարի։

Այսպիսով, ՄԻԵԴ-ը նրան դերակատար համարեց։ Եթե Ադրբեջանը ճանապարհը բացի թեկուզ մասնակի բեռների տեղափոխման համար, նշանակում է, որ նա արդեն իսկ ընդունում է, որ իրականում ինքն էլ փակել է այդ ճանապարհը։ Այնպես որ, Ադրբեջանը հիմա դժվար իրավիճակի առաջ է կանգնած։ Այն իմիտացիան, որ իրականում մենք չենք, մասնավոր խմբեր են, փաստորեն, Եվրոպական դատարանը չընդունեց։ ՄԱԿ-ի ԱԽ-ում էլ ոչ ոք չէր ընդունում»,- ասաց նա։

Անդրադառնալով միջազգային այս կառույցների գործողությունների ֆոնին Ադրբեջանի հետագա գործելաոճին՝ Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը երկու ընտրություն ունի․ կամ պետք է ուղղակի դադարեցնի իր բոլոր գործողությունները կամ էսկալացիայի գնա՝ հարցն այլ հարթություն տեղափոխելով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան