copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:35 21-07-2023

Վերջին 10 օրում Թուրքիայում 203 անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի գյուղատնտեսություն և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է անտառածածկ տարածքներում հրդեհների բռնկման մեղավորների պատժելիությանը:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Յումաքլըն մասնավորապես գրել է. «Յուրաքանչյուր անտառային հրդեհի ընթացքում միայն ծառեր չէ, որ այրվում են, ոչնչանում է ամբողջ էկոհամակարգը: Այս մեղքին մասնակից չլինե՛նք: Չմոռանա՛նք, որ անտառային հրդեհների մեղավորների համար կարևոր պատիժներ կան սահմանված»:

Նախարարը նշել է նաև, որ մեղավորները կարող են դատապարտվել մինչև 3-10 տարվա ազատազրկման, իսկ հրդեհի հետևանքով մարդու մահվան և կամ վիրավորման պարագայում կիրառվում են լրացուցիչ տույժեր:

Վերջին 10 օրում Թուրքիայի 40 նահանգում 203 անտառային հրդեհ է բռնկվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի