Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:40 20-07-2023

ՔՊ-ական Փչանի Սուրոն «աղջիկ» բառի մեջ ուղղագրական 2 սխալ է արել

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրա ծնունդը:



Գրառումից պարզ է դառնում, որ ՔՊ-ական պաշտոնյան ուղղագրությանը չի տիրապետում, աղջիկ բառի մեջ նա ուղղագրական 2 սխալ է արել՝ «ախչիկ»:

Ըստ երևույթին շրջապատում գտնվել է մեկը, որը հուշել է ճիշտ ուղղագրությունը, ինչից հետո Թորոսյանը գրառումը ջնջել է և նորն է գրել:



Հիշեցնենք, որ Սուրեն Թորոսյանը, որին Արագածավանի բնակիչներն անվանում են՝ Փչանի Սուրո, 2018 թվականի իշխանափոխությունից հետո բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի մասնակից է եղել:

Տարիներ առաջ նա փորձում էր գյուղապետ դառնալ, սակայն գյուղացիները դեմ էին և պայման էին դրել նրա առջև: Նրանք գյուղապետարանի շենքի դիմաց գրատախտակ էին տեղադրել և Սուրեն Թորոսյանին առաջարկել՝ եթե կարողանա անուն-ազգանունը ճիշտ գրել, ապա կընտրեն գյուղապետ:

ՔՊ-ական Թորոսյանը նախորդ ամիս էլ ծեծի էր ենթարկել Արագածավանի բնակչի, հիվանդ երիտասարդի, գազ փչել նրա աչքերին: Ձերբակալվելուց մեկ օր անց նա ազատ էր արձակվել և շարունակում է նույն պաշոնում աշխատել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել