copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:10 19-07-2023

Տորք Անգեղ․ Տիգրան Ավինյանի դատարկ փիարը 

Դեռ այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետի պաշտոնը ուզուրպացրած Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է բարեկարգվելու Տորք Անգեղի անձանի հարակից տարածքը։



Նույնը արել էր նաև ՔՊ ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով, որ բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվելու Տորք Անգեղի հուշակոթողի հարակից տարածքում, և ինչպես ինքն էր նշել, բնակիչների համար տարածքը վերածվելու է արդիական ու նորաոճ հանգստի գոտու։



Նա գրառմանը կից հրապարակել էր նաև այգու նախնական տեսքը 3D լուսանկարներով։

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչների գրառումներից անցել է մոտ 6 ամիս, սակայն շինարարական ոչ մի փոփոխության տարածքը չի ենթարկվել։

Ավելին՝ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ դեղին չորացած խոտը անհնար է դարձնում արձանին մոտենալը։






Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք երեխաների հետ այդ տարածքում չենք զբոսնում, նախ քայլել հնարավոր չէ, ամբողջը խոտ է, վախենում ենք օձեր էլ լինեն։ Այս իշխանությունը եկած օրվանից ոչինչ չի անում, միայն սուտ խոստումներ ենք լսում»։

Բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն, թե ինչի է վերածվել Երևանյան լիճը իբր մաքրելուց հետո, կարելի է Տորք Անգեղի արձանի մոտակայքում բնակվողներին սփոփել, որ գուցե լավն էլ այն է, որ Տիգրան Ավինյանի ձեռքերը դեռ չեն հասել հայկական լեգենդների ամենավառ հերոսներից մեկին՝ Տորք Անգեղին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ