Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:37 18-04-2022

Օպերայի շենքը պետք է լուսավորվի, իսկ Վահագն վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանները տեղափոխվեն․ քաղաքապետ

Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ պետք է Օպերայի շենքը ճիշտ լուսավորել, նաև կա նախագիծ՝ Վահագն վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանները տեղափոխելու վերաբերյալ:

«Մեր Օպերայի շենքը մութ է: Կարծում եմ՝ այն բավականին գեղեցիկ է և պետք է ճիշտ լուսավորություն իրականացնել»,- ասաց Սարգսյանը և քաղաքապետարանի մշակույթի վարչությանը ու «Երքաղլույս» ընկերությանը հորդորեց ՄԱԿ-ի գործընկերների, ճարտարապետ-դիզայներների հետ այս հարցը քննարկել՝ Օպերայի շենքի լուսավորությունը փոխելու համար:

Հրաչյա Սարգսյան ասաց նաև, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ներկայացրել է նախագիծ Վահագն վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանների տեղափոխումն իրականացնելու մասին. «Քննարկեք, հասկանանք՝ ոնց ենք այդ հարցը լուծում։ Կարծում եմ՝ դրանք կարող են ավելի տեսանելի վայրում դրվել, քան այս պահի դրությամբ տեղադրված են»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան