copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:30 19-07-2023

Հանրագիր ըննդեմ ԲԴԽ նախագահ Անդրեասյանի. լիազորությունները դադարեցրած դատավոր Տիգրան Պետրոսյանը գործընթաց է սկսել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար:

Հիշեցնենք, որ ԲԴԽ շենքի մոտ գտնվող, ենթադրաբար Գ. Մինասյանին պատկանող սրճարանում այդպիսի մի հանդիպման փաստին ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են, նույնիսկ հրապարակվել է հանդիպումներից մեկի տեսանյութը, հանդիպումների փաստն իր հարցազրույցում հաստատել է Գրիգոր Մինասյանը, իսկ Կարեն Անդրեասյանն էլ այն չի ժխտել: Այսինքն՝ ակնհայտորեն կա շահերի բախում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել հանրագիրը ամբողջությամբ, որտեղ փաստարկված է, թե օրենքի ինչ կետեր է խախտել։

Անդրեասյանը՝ իր ընկերոջը՝ նախարար Մինասյանին հանդիպելով: Ու հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնեն ԲԴԽ անդամները: Եթե նրանք չիրացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները և Կ. Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցեն, ապա դա կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները դատարանների շենքերի մերձակա հասարակական սննդի օբյեկտներում կարող են անարգել հանդիպել իրենց վարույթում գտնվող գործերով կողմերին և շփվել նրանց հետ, քննարկել գործի հանգամանքները: Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացված հանրագիրը՝ ստորև»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ