copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:27 26-01-2023

ԲԴԽ որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

Կարգապահական վարույթ հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 03.12.2015 թվականին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում: Նշված վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքի և Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի խախտումներ:

ՄԻԵԴ-ը փաստել է, որ Վճռաբեկ դատարանը (մասնակցությամբ դատավոր Սուրեն Անտոնյանի), խնդրո առարկա գործով պարզապես կայացրել է նոր որոշում, ընդ որում, առանց որևէ իրավական հիմքի: Եվրոպական դատարանը նման եզրահանգման է եկել այն բանի համար, որ չնայած Վճռաբեկ դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, այնուամենայնիվ, նույն գործով նույն կողմի վերստին՝ շուրջ 6 ամիս անց ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա դատարանն արդեն մեկ այլ՝ 01.10.2007 թվականի որոշմամբ, վարույթ է ընդունել բողոքը և բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում