Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:53 18-07-2023

Իրավունք չունե՛ք նիստ չանեք, հե՛տ եկեք. լարված իրավիճակ ֆիրդուսցիերի մասնակցությամբ

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել Կադաստրի կոմիտեում, որտեղ Ֆիրդուսիի բնակիչների հետ հերթական քննարկումը պետք է տեղի ունենար։

Նախ բնակիչներից 4 հոգու թույլ չեն տվել բարձրանալ վերև։ Իսկ նիստը սկսելուց անմիջապես հետո
նախագահող Հմայակ Հակոբյանը նշեց, որ նախնական մասնագիտական եզրակացությունն ուղարկել են գնահատող Սերոբ Ոսկանյանին և հրավիրել ենք նիստին։ «Սերոբ Ոսկանյանից ստացել ենք գրություն, որ չի կարող ներկայանալ նիստին և ներկայացրել է մեր բարձրացված հարցերի պատասխանները, հիմնավորումները։ Ճիշտ է այսօր չի ներկայացրել, բայց ներկայացրել է իր պատասխաններն ու հիմնավորումները։ Մեր հետագա աշխատանքն արդեն փակ է լինելու․․․ Մաքսիմում 7 օր ժամանակ ունենք այն ուսումնասիրելու և վերջնական եզրակացությունը տրամադրելու։ Վերջնական եզրակացությունը ձեզ կուղարկվի, ինչպես նաև ցանկացած շահառուի դեպքում վարույթի մանրամասներն իր մասով կուղարկվի ցանկության դեպքում»,- հայտարարեց Հմայակ Հակոբյանը՝ դադարեցնելով նիստը և լքելով դահլիճը։

Փակ քննարկում անցկացնելու մասին որոշումը շարժել է բնակիչների զայրույթը և իրավիճակը լարվել է. բնակիչները նշել են, որ նիստ չանելու իրավունք Հակոբյանը չունի և պահանջել են հետ գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ