Ներքին 4 տարի առաջ - 16:34 18-04-2022

Այ տղա, դու միլիարդ չունե՞ս, էլ ինչ գեներալ, որ միլիարդ չունենա


Այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանին մոտեցավ մի քաղաքացի և, հաջակցություն Վանեցյանի, ասաց. «Վանեցյան, այնքան սիմպածիչնի ես, ոնց որ հորոխպորս տղեն լինես։ Արի ձեռքդ սեղմեմ, քաղաքականությունը քո բանը չի, քանի որ սաղ կեղտ է, քանի որ Պուտինը շուտվանից մեռել է։ Սաղ չինական ռոբոտ է, աշխարհն էլ Սինձիմպինն է ղեկավարում, իսկ դուք հույս ունեք, որ Պուտինը հաղթելու է։ Մի հատ էլ եմ ճակատդ պաչում, քանի որ նման ես հորոխպորս տղուն, որ հիմա միլիարդատեր է աշխատում»,- ասաց քաղաքացին։

Իսկ Վանեցյանի այն հարցին, թե՝ որ ճակատս պաչիր, հորոխպորդ տղայի նման միլիարդատե՞ր պետք է դառնամ, քաղաքացին պատասխանեց. «Այ տղա, դու միլիարդ չունե՞ս, էլ ինչ գեներալ, որ միլիարդ չունենա»։



Այնուհետև քաղաքացին Վանեցյանին փոխանցեց իր հեծանիվը և ասաց. «Մի հատ քշի, մի կռուգ, թող աշխարհը տեսնի, թե ոնց է Վանեցյանը Hummer քշում։ Սա ամերիկյան տեխնոլոգիան է, նկարեք՝ թող աշխարհը տեսնի, Վանեցյանը իմ հեծանիվով, այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացին՝ ձիով, Վանեցյանը՝ իմ հեծանիվով»,- ասաց քաղաքացին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում