Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:58 18-07-2023

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:

Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»։