copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:34 14-07-2023

Քաղաքական ճնշո՞ւմ, թե՞ սեփական որոշում. ինչո՞ւ հրաժարական տվեց դաշնակցական համայնքապետը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի դաշնակցական ղեկավարի հրաժարականին, որը ըստ շրջանառվող լուրերի ՔՊ-ի կողմից քաղաքական հետապնդման ֆոնին է եղել, չնայած որ դաշնակցական Արծրուն Իգիթյանը իր հրաժարականը պատճառաբանել էր հիվանդությունով, որը շատերի համար պրիմիտիվ պատճառաբանություն որակվեց, որովհետև Արծրուն Իգիթյանը տարբեր առիթներով առնվազն ակնարկել է քաղաքական հետապնդումների, ՔՊ-ի բռնաճնշումների և առհասարակ Ախուրյանում ՔՊ-ի իշխանությունը յուրացնելու ցանկությունների մասին։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արծրուն Իգիթյանից, վերջինիս հոռախոսը անհասանելի էր։ Ի դեպ, օրվա մեջ տարբեր ժամերի փորձել ենք կապ հաստատել, բայց ապարդյուն։Հանուն արդարության պետք է նշել, որ դաշնակցական համայնքապետը լարգրողների հետ միշտ բաց է եղել, երբեք խուսափողական վարք չի դրսևորել։

Մենք զրուցեցինք Արծրուն Իգիթյանի օգնականի՝ Հռիփսիմե Նահապետյանի հետ։

«Հրաժարականից հետո, այո, խոսել եմ իր հետ, առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել, բայց թե ինչ խնդիր է, ես չգիտեմ։ Ես էս պահին դեռևս հրաժարական չեմ տվել, չեմ բացառում, որ կներկայացնեմ հրաժարականի դիմում»,-հայտարարեց Հռիփսիմե Նահապետյանը։

Խոսակցությունների մակարդակով շրջանառվում էր, որ Արծրուն Իգիթյանը ՔՊ-ի հետ գնացել է, այսպես ասած, քաղաքական առևտրի։ Այսինքն՝ համայնքային իշխանությունը տալիս է ՔՊ-ի թեկնածուին, ինքը ստանում է այլ պաշտոն և դադարեցվում են Իգիթյանի նկատմամբ բոլոր հետապնդումները։

Այս խոսակցությունները Հռիփսիմե Նահապետյանը չմեկնաբանեց, հիշեցրեց, որ Արծրուն Իգիթյանը արդեն նշել է իր հրաժարականի պատճառը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի