copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:30 09-12-2024

Պուշկինոյում ոսկու հանք են փնտրում. ՔՊ-ական համայնքապետը առանց հանրային լսումների որոշում է կայացրել

Գյուլագարակ համայնքի ավագանին նախորդ ամիս որոշում է կայացրել Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական շրջանի գյուղատնտեսական նշանակության 50 հեկտար հողը 3 տարով վարձակալությամբ տրամադրել «Հայասա ռեսուրսիս քորփ» ՍՊԸ-ին։ Այդ 3 տարվա վարձակալության համար սահմանվել է ընդամենը 1․800․000 դրամ գումար։



Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրություններ է կատարելու՝ ոսկի, արծաթ, պղինձ և այլ մետաղներ արդյունահանելու նպատակով։ Սա Ուրասար ծրագրի շարունակությունն է լինելու փաստորեն, մեր երկրի կանաչ տարածքներում։ Նույն այս ընկերությունը ժամանակին փորձել էր Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի սարերում սկսեր արդյունահանում, բայց ժողովուրդը չէր թողել։

Վերադառնալով Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու որոշմանը, կարևոր է նշել, որ այս գործընթացը մեկնարկել է 2 տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով դադար է եղել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս գործընթացի վերաբերյալ Գյուլագարակում պատշաճ հանրային լսումներ տեղի չեն ունեցել։ Ավելին, ավագանու կեսից ավելին կողմ չի քվեարկել որոշմանը։ Ավագանու 15 անդամներից փաստացի 7-ն են կողմ եղել, 2-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ, 4-ն էլ բացակայել են նիստից։



Oragir.News-ը կապ հաստատեց Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկի հետ, վերջինս հաստատեց տեղեկությունը՝ հանրային լսում չի եղել։ Ավելին՝ ավագանու անդամներին պատշաճ չեն իրազեկել, թե ինչ երկրաբանական ուսումնասիրությունների մասին է խոսքը, և արդյոք դրանից հետո նշված տարածքները որպես հանք չեն շահագործվելու։

«Հանրային լսումներ չեն արվել, ոչ մի նյութ չունենք, բանավոր ասվեց, որ արվել է, բայց թղթային տարբերակ չկար։ Համայնքի ղեկավարն ասում է՝ որոշում պետք է տանք, որ ուսումնասիրություններ կատարվեն, բայց անորոշ ձևով են ներկայացնում, հետո ստորագրում ես, ու ստացվում է, որ դուրս ենք գալիս հանրային շահերի դեմ։ Այդպես նաև համայնքային հողերին վերաբերող որոշումներն են՝ աճուրդները։

Ես փաստեր չունեմ, բայց որպես ավագանու անդամ, որպես համայնքի բնակիչ լսել եմ՝ խոսակցություններ կան, որ համայնքապետը շահ ունի այս գործարքից, հատկապես՝ հողերից»։

Նշենք, որ 2021թ-ին հիմնադրված «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի 100% տոկոս սեփականատերը կանադական «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2017թ-ին: Այն ղեկավարում է Պորտուգալիայի քաղաքացի Դեննիս Մուրը: Նա նաև «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի 85% բաժնետերն էր, որը 2 տարի առաջ հավակնում էր որոնողական աշխատանքներ անցկացնել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում, ինչին բնակիչները դեմ էին արտահայտվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը