Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:16 13-07-2023

Իշխանությունները զինված են, ժողովուրդն էլ թող զինվի․ ՔՊ-ական պատգամավորը կողմ է զենքի ազատ վաճառքին

Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին և նրա հնարավորությունների ավելի մեծացմանը, քանի որ կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը։

«Դրա հիմնավորումը ես մտածել եմ այսպես. օրինակ, ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին, պետք է կարողանանք այս հավասարակշռությունը վերականգնել։

Երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ որ մարդը մենակ գնում է, ենթադրենք սոված շները կարող են հարձակվել և նրան ուտել, և նա զրկած է ինքնապաշտպանությունից։

Եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել