copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 12-07-2023

ՔՊ-ի խոստացած ապագան ենք «վայելում»․ Իշխանասարի բնակիչը՝ թշնամու կրակոցների մասին

Թշնամին այսօր հերթական անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում անհանգստություն հայտնեց, որ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են։

«Ճիշտ է՝ կրակոցները գյուղի ուղղությամբ չեն, այլ դիրքերի, բայց կապ չունի, մարդիկ անհանգստանում են, վախենում ենք, որ անցած տարվա նման խոշոր տրամաչափի զինակտեսակներից կկրակեն։ Ինձ համար զարմանալին այն է, որ 44-օրյա պատերազմից, հետո, նախորդ տարի սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո այս տարի բնակիչները նորից գնացին ու իրենց քվեն տվեցին Փաշինյանի ուժին՝ ՔՊ-ին։ Ապագա էին խոստանում, դե վայելեք, ուղղակի ցավալին այն է, որ իրենց սխալ ընտրության պատճառով տուժում ենք բոլորս, «վայելում» ենք ՔՊ-ի խոստացած ապագան»,- ասաց Իշխանասարի բակիչներից մի կին։

Հիշեցնենք, որ թշնամին այսօր կրակ է բացել նաև Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում են ստացել զինծառայողներ Ե․ Խ․-ն և Ն․ Թ․-ն։ ՊՆ-ից հայտնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի