copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 08-07-2023

Էրդողանը հայտնել է, որ Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը շեշտել է, որ գերիների փոխանակման շուրջ Թուրքիան շարունակում է բանակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։

«Հաջորդ ամիս նախագահ Պուտինը կայցելի Թուրքիա: Եվ մենք հնարավորություն կունենանք դեմ առ դեմ քննարկել այդ հարցը: Առայժմ մենք այդ հարցը քննարկում ենք Պուտինի հետ հեռախոսազրույցների շրջանակում»,- նշել է նա։

Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ Անկարան անհամբեր սպասում է, որ մոտ ապագայում այս հարցում արդյունքներ կարձանագրվեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան ուշադիր հետևելու է Էրդողանի և Զելենսկու բանակցություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը