Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:17 08-07-2023

Դաշնակահար Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում, Մեղրիում և Կապանում

Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր (2015թ) Դմիտրի Մասլեևը վարպետության դասերով ժամանել է Հայաստան․ վարպետության դասեր կանցկացվեն Երևանում և Սյունիքի մարզում։

Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան է այցելել Primavera Foundation of Armenia-ի հրավերով: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են:

Դմիտրի Մասլեևի դասերը հուլիսի 7-ին կայացել են Երևանում, հուլիսի 8-ին ևս դաշնակահարը վարպետության դասեր կանցկացնի Երևանում՝ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի եաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:

Լրագրողների հետ հանդիպանը Մասլեևն ասել է, որ արդեն հասցրել է պարապել մի քանի տաղանդավոր երիտասարդների հետ. ‹‹բոլորը շատ բարդ և ծավալուն ստեղծագործություններ են ներկայացրել և ի սկզբանե ծրագրած 40-ական րոպեի փոխարեն որոշեցինք ամեն դաշնակահարի հետ պարապել ամենաքիչը մեկ ժամ: Երեխաները շատ տաղանդավոր են և արագ են ընկալում ու մեծ եռանդով ջանում են արձագանքել իմ բոլոր նկատողություններին ու ուղղորդումներին››: Մասլեևը նաև հավելեց, որ շատ ոգևորված է դեպի Սյունիք իր ճանապարհորդությամբ և վստահ է, որ այնտեղ կգտնեն ոչ պակաս տաղանդավոր երեխաների: Նա նշեց, որ մասնագիտական հարցերում երիտասարդներին աջակցելն ու ուղղորդելն անչափ կարևոր է, քանի որ ժամանակին իրեն էլ են օգնություն ցուցաբերել և հիմա նա պարտավոր է նույնն անել գալիք սերնդի համար:

Primavera Foundation of Armenia-ի համահիմնադիր Ելենա Յակովլևան ասել է, որ Դմիտրի Մասլեևը հանդիսանում է հիմնադրամի կրթական ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավարը: Նա պարբերաբար կայցելի Հայաստան՝ հետևելու տաղանդավոր երեխաների աճին, ինչպես նաև հիմնադրամը վարպետության դասեր անցկացնելու համար կկազմակերպի այն անվանի դաշնակահարների այցը Հայաստան, որոնց կհրավիրի Մասլեևը: Հիմանադրամի նպատակն է, որ երիտասարդ սերունը ոչ միան հնարավորություն ունենա ստանալ ակադեմիական կրթություն կոնսերվատորիայում և այլ ուսումնական հաստատություններում այլ նաև պրակտիկ գործող ու հաջողությունների հասած պրոֆեսիոնալներից, որոնք խորհուրդներ կտան ոչ միայն մասնագիտական հարցերում, այլ նաև կուղղորդեն կարիերայի ճիշտ կառուցման գործում: ‹‹Հայաստանն աշխարհում հայտնի է ողբերգական իրադարձություններով ու դժվար պատմական անցյալով: Մենք ցանկանում ենք նպաստել, որ Հայաստանը ճանաչեն իր հարուստ մշակույթով ու տաղանդավոր հայորդիներով: Այս ուղղությամբ հիմանդրամի կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվելու, որոնց մասին դեռ առիթ կունենանք խոսել››,-եզրափակեց տիկին Յակովլևան:

Դմիտրի Մասլեևին France Musique ռադիոկայանը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ դեբյուտից առաջ ներկայացրել է որպես. «Սուպեր մենակատար»: Այստեղ նա կատարել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Հենց այս ստեղծագործության հետ է կապված Մասլեևի միջազգային կարիերան, որը մեծ թափով առաջ սլացավ 2015թ.-ին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նրա փայլուն հաղթանակից հետո: 2022թ.-ին Մասլեևի դեբյուտը Փարիզի ֆիլհարմոնիայում հաստատեց, որ մեր ժամանակի ամենահետաքրքիր դաշնակահարների մեջ նոր երևույթ է ի հայտ եկել. «Ինչպիսի՜ արտիստ: Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հանճարեղ, առանց երաժշտությունը բացատրելու, անգամ, ամենափոքր ճիգի»,-գրել է Ալեն Լոմպեկը (Bachtrack):

Մասլեևի վիրտուոզ և միևնույն ժամանակ պոետիկ ու խորը զգացմունքային կատարումներով հիանում է ողջ աշխարհի երաժշտասեր հանրությունը՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Եվրոպայից մինչև Թայվան, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի և Էկվադոր:

Մասլեևը այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագագախմբի հետ առաջին անգամ համերգով հանդես կգա Հայսատանում՝ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործում է 2021թ.-ից և ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենտի զարգացմանը: Այս տարի հիմնադրամը, միջազգային կարգի մասնագետների մասնակցությամբ, կազմակերպել է կիթառի դասեր ու համերգներ Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում, Իջևանում և Կողբում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Հիմնադրամը հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերը, որի հետ իրականացրել է աշխարհահռչակ դաշնակահարներ Լյուկա Դեբարգի, Պոլինա Օսետինսկայայի վարպետության դասերն ու համերգները Երևանում, ինչպես նաև դաշնակահար Միխայիլ Պլետնյովի ելույթը՝ լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի