copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:53 26-07-2021

Արցախի նախագահը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի կողմից Ստեփանակերտում անցկացվող վարպետության դասերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին այցելել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի պարապմունքների անցկացման մարզադահլիճ և հետևել մոսկովյան «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից անցկացվող վարպետության դասերին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ տարբեր երկրներից անվանի հայ մարզիկների Արցախում գտնվելը հաջողված օրինակ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար, ընդգծել, որ Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների՝ հատկապես այս ընթացքում ակտիվ ներգրավումն արցախյան կյանքին բարոյահոգեբանական առումով շատ կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով մարզական կյանքին՝ նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախում տարբեր սպորտաձևերի զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, և, ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ, շարունակելու են այս ոլորտում ներդրումներ կատարել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի