Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:25 04-07-2023

ԱՄՆ-ն փորձում է գտնել ուղիներ` վերջնարդյունքի հասցնելու համար խաղաղության ուղիները. ԱՄՆ դեսպան

Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ասել է, որ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններում արձանագրվել է առաջընթաց։

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակելու աջակցել այս բանակցություններին, փորձ անելու հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տևական և արդար խաղաղություն տարածաշրջանում։

«Մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին, ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության։ Միացյալ Նահանգները փորձում է գտնել ուղիներ և կազմակերպություններ, որոնցում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն սկիզբ առած խաղաղության քննարկումները հնարավոր կլինի առաջ տանել և վերջնարդյունքի հասցնել»,- ասել է դեսպանը։

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս