Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:48 02-07-2023

Իշխանությունը, Բաքվից վախենալով, ներկա չգտնվեց Եռաբլուրում արցախցի տղաների հուղարկավորությանը

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված 2 զինծառայողներին՝ Երվանդ Թադևոսյանին և Սամվել Թորոսյանին:

Արցախցի տղաներին հրաժեշտ տալու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, շարքային քաղաքացիներ, որոնք մեծ ցավ են ապրել տղաների մահվան բոթը լսելիս:

Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա չէին զոհված զինծառայողների հուղարկավորության արարողությանը: ԱԺ պատգամավորներ և նախարարներ ևս ներկա չէին:

Oragir.News-ի տեղեկություններով ՔՊ-ականներին «Եռաբլուր» գնալ արգելել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները վախեցել են պաշտոնական Բաքվի արձագանքից:
Ըստ երևույթին հենց այս հանգամանքն էր պատճառը, որ լրատվամիջոցներին թույլ չտվեցին նկարահանել տղաների հուղարկավորության արարողությունը, քանի որ, եթե մինչ այդ պատճառաբանում էին, թե՝ դիմում չեք գրել, դրա համար էլ արգելում են, դիմումը գրելուց հետո էլ պարզվեց, որ Պաշտպանության նախարարը պետք է հաստատի, նոր միայն թույլ տան նկարահանում իրականացնել: Նախարարի որոշման մասին պանթեոնի տարածքում ծառայություն իրականացնող ՌՈ աշխատակիցներն այդպես էլ չհայտնեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը: Թշնամին 4 օր թույլ չէր տալիս, որ զոհվածների մարմինները տեղափոխեին Հայաստան:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել