«Ուրարտուն» և «Փյունիկը» հանդիպումներ են անցկացրել վրացական թիմերի հետ
«Ուրարտուն» և «Փյունիկը» ուսումնամարզական հավաք են անցկացնում Վրաստանում։
Գործող չեմպիոն «Ուրարտուն» 2։2 հաշվով է ավարտել «Սաբուրթալոյի» հետ հանդիպումը։
Փոխչեմպիոն «Փյունիկը» 4:0 հաշվով վստահորեն հաղթել է «Սամտրեդիային»։ Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել նորեկ Թաոֆիք Ջիբրիլը․ մեկական գոլ էլ խփել են Արտակ Դաշյանը և Դավիդ Դավիդյանը։