Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:00 01-07-2023

Ուկրաինայի հակահարձակումն ավելի դանդաղ է ընթանում, քան դա սպասվում էր. Մարկ Միլի

ԱՄՆ զինված ուգժերի միասնական շտաբի ղեկավար Մարկ Միլին հայտարարել է, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողություններն ավելի դանդաղ են ընթանում, քան սպասվում էր։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Միլին ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում։

Մարկ Միլին նշել է, որ հակահաձակման դանդաղ ընթացքն իրեն բոլորովին չի զարմացնում, դա է ցանկացած պատերազմի բնույթը։

«Այն, որ ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, ինձ ամենևին էլ չի զարմացնում։ Պետք է սակայն նկատել, որ ուկրաինացիներն ամեն օր առաջխաղացում են արձանագրում՝ մի օր 500 մետր, մի օր՝ հազար, մի օր՝ 200։ Իմ կարծիքով՝ այս ամենը կարող է տևել ևս վեց, ութ, նույնիսկ տասը շաբաթ։ Դա շատ դժվար և արյունալի է լինելու և թող որևէ մեկը այս հարցում պատրանքներ չունենա»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինացիները գոյաբանական կռիվ են մղում շատ նշանակի մի երկրի դեմ, որի տարածքը 9 ժամային գոտի է ընդգրկում, որը 140 միլիոն բնակչության և շատ զենք ունի։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան