copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:23 30-06-2023

Վեդիի կամուրջն անձրևների պատճառով դարձել է վտանգավոր

Վեդիի կամուրջը այս պահին համարվում է վթարային, փակել են, որ «Արարատ ճանշինը» վերանորոգի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վեդիի համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանը՝ խոսելով Վեդիի կամրջի փակ լինելուց։

Տեղակալն ասաց, որ ճանապարհն այսօրվանից է փակ. «Ճանապարհն այսօր են փակել, երթևեկությունը այլ ճանապարհով է կազմակերպվում, իսկ այս պահին կամուրջը երկկողմանի փակ է»։

Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիր կա Երևան-Վեդի ճանապարհի այդ հատվածում՝ Շահինյանն ասաց․ «Կոնկրետ չեմ կարող ասել, ինչ խնդիր է, բայց մեզ «Արարատ ճանշինից» ասացին, որ իրենց հանձնարարվել է փակել և վերանորոգել»։

Հետաքրքրվեցինք Շահինյանից՝ իսկ նախկինում այդ ճանապարահատվածում վթարներ եղե՞լ են՝ պատասխանեց. «Ոչ, վթարներ չեն եղել, ասում են՝ ոնց, որ այս անձրևների պատճառով է եղել, հիմա էլ չգիտենք, թե քանի օր փակ կլինի, քննարկում ենք անում՝ «Արարատ ճանշինի» հետ հասկանանք, թե ինչ խնդիր է, որքան ժամանակում կլուծեն, որ կարողանանք պատասխանել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ