copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:25 28-06-2023

Ծիրանի մթերման գինը դարձել է 30 դրամ, նիկոլական գյուղապետերն առիթից օգտվում են

«Ոչ մի տարի գյուղացուն նման ձև չէին ստորացրել, ոնց որ այս տարի ստորացրեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ, «Ժողովդրավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակով պայմանավորված նազմաթիվ մթերողներ հրաժարվեցին ծիրան մթերել, ինչից օգտվեցին իշխանամերձ շրջանակները։

«Նիկոլական գյուղապետերից մեկն առիթից օգվեց, որ մթերողներ չկան, 400 դրամի փոխարեն 250 դրամով ծիրան մթերեց։ Մարդկանց խաբելով, ծիրան էր բարձում, տանում Ռուսաստան։ 10 կիլոգրամանոց արկղը հաշվում էր 7 կիլոգրամ, կշեռքին չէր դնում, ասում էր՝ եթե համաձայն չեք, չեմ մթերում։

Ստիպված ժողովուրդը հանձնում էր, այդքան ապրանքը ի՞նչ անեինք։ Այգեզարդում էլ 8 կիլոգրամ էին հաշվում, բայց բոլորս էլ կշեռք ունենք, կշռում էինք, 10 կիլո էր»,- ասաց Արարատի բնակիչը։

Նրա խոսքով՝ այս պահին ծիրանի մթերման գինն իջել է 30 դրամ, գործարանը դրանից բարձր գին չի առաջարկում․ «30 դրամ, պատկերացնո՞մ եք։ 30 դրամով մարդը կգնա, ծիրան հավաքի, չեն հավաքում, թողել են դաշտերի մեջ։ Եկեք, Արտաշատի գյուղերը ման եկեք, կտեսնեք, որ բոլոր գյուղերում գրած, կպցրած է՝ 30 դրամով ծիրան ենք մթերում։ Ամո՛թ է ախր, այսպիսի այլանդակություն երբևէ չէր եղել, ամեն տարի գոնե այս չափից դուրս հասած ծիրանը 50 դրամով հանձնում էինք, իսկ այս ավանակի՝ Նիկոլի, ժամանակ 30 դրամ է, որովհետև իր գյուղապետներն են, գիտեն, որ չեն պատժվելու, ոնց ուզում, այնպես էլ վարվում են գյուղացիների հետ․․․»։

Նույն պատկերը նաև Արմավիրի մարզի գյուղերում է։ Բնակիչներն ասացին, որ բերքն այս տարի շատ քիչ է, սովորաբար նման դեպքերում գինը պետք է բարձր լիներ, բայց հակառակն է։ Նախորդ տարիներին, եթե ծիրանը վաճառում էին 400-500 դրամով, ապա այս տարի 200-300 դրամ են առաջարկել։ «Նիկոլը, որ նոր էր եկել, ասում էր՝ գյուղացու կողքին ենք, 0 տոկոսով վարկ էին տալիս, բայց լրիվ վերացրեցին, հիմա խեղճ գյուղացին վարկերի տակ ճռռում է, իսկ իրենք պարգևավճարներ են ստանում ու կյանքը վայելում․․․»,- ասաց Արմավիրի մարզի բնակիչը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանն ու իր թիմը նոր էին իշխանության եկել, այն ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անձամբ էր գնացել Արմավիրի մարզ, հանդիպել գյուղացիների և արտահանողների հետ, լուսանկարներ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և «Դուխով» գրառում կատարել։



«Այսօր Արմավիրում ծիրան արտահանողները հավաստիացնում էին, որ «Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում»,- 2018 թվականի հունիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սուրեն Պապիկյանը։

Հարց է առաջանում՝ որպես իշխանություն ի՞նչ արեցին կամ ի՞նչ չարեցին, որ իշխանության գալու 5-րդ տարում այս ոլորտում ևս ձախողեցին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի