copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:50 31-03-2026

Ում ուզում՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից. Աբրահամյան

Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից:

Դեռ չեմ խոսում են այն մասին, թե ինչպես է պետական ողջ ապարատը գործի դրվել ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական խմբի շահերը սպասարկելու համար։

Իսկ իրենց հովանավորող ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա աչք փակող արևմտյան դերակատարներն ու կառույցներն էլ խրախուսում են Հայաստանում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը»»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ