Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 12:45 28-06-2023

Թշնամու կրակոցից զոհված 54-ամյա Արմո Աբգարյանը որդու հետ է դիրքում եղել

Այս գիշեր Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված Արմո Աբգարյանը Մարտունու շրջանի Գիշի գյուղից էր, 54 տարեկան, ամուսնացած էր ունի 4 զավակ։

Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկայնն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Արմո Աբգարյանն ուրբաթ օրն էր դիրքեր բարձրացել։ «Արմոն լավ, չարչարվող մարդ էր, բազմազավակ հայր էր, չարչարվելով ընտանիքը պահում էր։

Արմոն 4 տղա ունի, 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս։ Տղերքից մեկն էլ է աշխարհազորային, հոր հետ դիրքերում է եղել, որ դեպքը եղել է։ Լավ է՝ տղային էլ բան չի եղել։ Տղան էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է վիրավորում ստացել, հիմա լավ է»։

Արմո Աբգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը մյուս օրը՝ Գիշի գյուղի գերեզմանատանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան