copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 23-06-2023

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արդբեջանի կողմից աչինի միջանցքի մուտքի արգելափակմանը և այս համատեքստում ուշադրություն հրավիրել այն բանին, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։

Զախարովայի համոզմամբ՝ նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ «Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը»,- նշել է ռուս պաշտոնյան։

Վերջինս միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ հայկական կողմը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Նա ընդգծել է, որ եռակողմ ձևաչափով գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է էսկալացիայի։

«Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն»,- ասել է նա։

Մարիա Զախարովան միևնույն ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խստորեն պահպանել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար գիտակցել զսպվածության ու պատասխանատվության կարևորությունը։

Նա հավելել է, որ Մոսկվան կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում