copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 19-12-2022

Էստոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այս մասին Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Հայտարարությունում նշվել է, որ միջանցքի շրջափակումը կործանարար ազդեցություն է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վրա։

«Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մարդկային լուրջ տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի տեղի բնակչությանը և կործանարար ազդեցություն է թողնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ Էստոնիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և վերադառնալ խաղաղ բանակցություններին։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջապետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում